ՀՀ քննչական կոմիտեից հայտնում են, որ հուլիսի 21-ին մահացած զինծառայողի դեպքի վարույթով հանրային քրեական հետապնդում է հարուցվել կրտսեր սերժանտի և շարքային զինծառայողի նկատմամբ, նրանք ձերբակալվել են:
«Հուլիսի 21-ին ՊՆ N զորամասի զինծառայող Ն.Թ.-ի մահվան դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում վերջինիս համածառայակից կրտսեր սերժանտի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 522-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով, իսկ շարքային զինծառայողի նկատմամբ՝ 522-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելը):
Վարույթի շրջանակում վերջիններս ձերբակալվել են, և նրանց նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան»,- ասվում է ՔԿ-ի տարածած հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ հայտնել էինք, որ հուլիսի 21-ին արձանագրված ՊՆ N զորամասի զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ:
Քննչական կոմիտեից հայտնել էին, որ կատարվում են քննչական և վարութային գործողություններ:
Սկզբնաղբյուրը՝ Armtimes լրատվական կայք
