Ucom-ի աջակցությամբ  «Արևորդի» բնապահպանական հասարակական կազմակերպությունը Վայքի մանկապատանեկան մարզադպրոցում տեղադրել է 15 կՎտ տեղակայված հզորությամբ արևային ֆոտովոլտային կայան։

Նախկինում համայնքային միջոցներով մարզադպրոցում տեղադրված 5 կՎտ հզորությամբ արևային կայանի արտադրած էլեկտրաէներգիան չէր բավարարում հաստատության ջեռուցման և օդափոխության կարիքները, մինչդեռ նոր՝ 15 կՎտ հզորությամբ կայանի գործարկմամբ մարզադպրոցը կկարողանա իր էլեկտրաէներգիայի պահանջարկը գրեթե ամբողջությամբ ապահովել սեփական արտադրությամբ։

Կայուն և հասանելի էներգիայի առկայությունը հնարավորություն կտա նվազեցնել մարզադպրոցի ընթացիկ ծախսերը և խնայված միջոցներն ուղղել երեխաների համար մարզումների առավել հարմարավետ պայմանների ստեղծմանը։ Միաժամանակ կայանը կնպաստի հաստատության էներգետիկ ինքնաբավության բարձրացմանն ու շրջակա միջավայրի վրա ազդեցության նվազեցմանը։ Ucom-ի և Արևորդի ՀԿ-ի համագործակցության չորս տարիների ընթացքում արդեն տեղադրվել է 18  արևային կայան՝ Հայաստանի տարբեր մարզերի մանկապարտեզներում, համայնքային նշանակության շենքերում և ենթակառուցվածքներում, խթանելով բնապահպանական կայունությունն ու տնտեսական արդյունավետությունը։

Սկզբնաղբյուրը՝ Armtimes  լրատվական կայք

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *