2025 թվականի հունիսի 17֊ին «Նյուզ էյ էմ» ՍՊԸ֊ն դատական հայց էր ներկայացրել` ընդդեմ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի, պահանջել հերքել համանուն կայքի գործարար համբավը արատավորող և վերջինիս զրպարտող որոշ արտահայտություններ, ինչպես նաև այդ կապակցությամբ վճարել 1 միլիոն դրամ փոխհատուցում։
Երեկ Վերաքննիչ քաղաքացիական դատարանը մերժել է (վճիռը` ստորև) կայքի հայցը և գտել, որ որոշ լրատվամիջոցները Ռոբերտ Քոչարյանի կողմից կառավարվելու Ալեն Սիմոնյանի պնդումը, ըստ էության, ենթակա չէ հերքման։
