Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) համադրված հարվածով Քուվեյթի Ալ-Ուդեյրի բազայում ոչնչացրել է ԱՄՆ բանակի ռադիոէլեկտրոնային պայքարի հատուկ ստորաբաժանումը։
Այս մասին հայտնել է ԻՀՊԿ մամուլի ծառայությունը։
«Այսօր առավոտյան «Հաղթանակ 2» գործողության 26-րդ ալիքի շրջանակում ԻՀՊԿ մարտիկները համադրված գրոհներով Ալ-Ուդեյրի բազայում ոչնչացրել են ռադիոէլեկտրոնային պայքարի ամերիկյան հատուկ ստորաբաժանումը։ Հարվածելով ստորաբաժանման առողջարանին՝ սպանել և վիրավորել են մի քանի զինվորների»,- ասված է ծառայության տարածած հաղորդագրությունում։
ԻՀՊԿ տեղեկացմամբ՝ իրանցի զինվորականները նաև վնաս են պատճառել Ալ-Ուդեյրիի բազայի կառավարման աշտարակին։
Սկզբնաղբյուրը՝ Armtimes լրատվական կայք
