Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը մտադիր է պաշտոնից ազատել տրանսպորտի նախարար Պատրիկ Շնիդերին (ՔԴՄ),- հայտնել է Bild-ը՝ հղում կատարելով իշխող կոալիցիայի աղբյուրներին։

Որպես որոշման պատճառ` նշվում է կանցլերի դժգոհությունը նախարարության աշխատանքից՝ երկրի երկաթուղային ցանցի և տրանսպորտային ենթակառուցվածքի խնդիրների ֆոնին։ Պարբերականի տվյալներով՝ չնայած գերատեսչության ռեկորդային բյուջեին, ենթակառուցվածքի արդիականացման և Deutsche Bahn-ի աշխատանքի բարելավման հարցում զգալի առաջընթացի հասնել չի հաջողվել։

Աղբյուրները նշել են, որ Մերցը տրանսպորտային ոլորտի ճգնաժամը համարում է քաղաքական խնդիր, քանի որ քաղաքացիները ճանապարհների և երկաթուղիների վիճակն ընկալում են որպես իր գործառույթներն արդյունավետ իրականացնելու պետության անկարողություն։

Գերմանիայի կառավարության կազմում վերադասավորումները շարունակվում են. ավելի վաղ հաղորդվել էր Դաշնային կանցլերի գրասենյակի և Գերմանիայի առողջապահության նախարարության ղեկավարության հնարավոր փոփոխության մասին։

Սկզբնաղբյուրը՝ News.am  լրատվական կայք

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *