Աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Անգլիայի հավաքականի պաշտպան Ջոն Սթոունզը համաձայնել է տեղափոխվել Միլանի «Ինտեր»: Այս մասին հաղորդում է Sky Sport-ը։
Իտալիայի չեմպիոնը 32-ամյա ֆուտբոլիստին առաջարկել է 2 տարվա պայմանագիր՝ յուրաքանչյուր մրցաշրջանի համար 4 միլիոն եվրո աշխատավարձով։
Ջոն Սթոունսզը նախորդ տասը տարիներին հանդես է եկել անգլիական «Մանչեսթեր Սիթիում», որի կազմում 6 անգամ դարձել է Անգլիայի չեմպիոն եւ նվաճել Չեմպիոնների լիգայի գավաթը։ Այժմ նա ազատ գործակալի կարգավիճակ ունի:
Անգլիայի հավաքականի կազմում Սթոունզը դարձավ 2026 թ. աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր՝ մրցաշարում մասնակցելով 5 հանդիպման։
Սկզբնաղբյուրը՝ Sport.news լրատվական կայք
