Ղրիմի վրա Ուկրաինայի զինված ուժերի հարվածի հետևանքով երեք մարդ է զոհվել,- հայտնել է շրջանի ղեկավար Սերգեյ Ակսյոնովը։
«Թշնամին հերթական գիշերային հարձակումն է սկսել Ղրիմի Հանրապետության վրա։ Ցավոք, կան զոհեր. զոհվել է երեք քաղաքացիական անձ», – գրել է նա Max հարթակում։
Ակսյոնովը հավելել է, որ ևս երկու մարդ վիրավորվել է։ Նա նրանց մաղթել է շուտափույթ ապաքինում և ցավակցություն է հայտնել զոհվածների ընտանիքներին։
РИА Новости
