Բրազիլիայում հանդիպման ժամանակ հրազենով սպանել են «Սենտրո Սպորտիվո Ալագոանո» ակումբի երիտասարդական թիմի 15-ամյա ֆուտբոլիստ Միքայել Լեանդրո դա Սիլվային, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։
Ենթադրաբար, հանցագործությունը կատարել է նարկոկարտելների հետ կապված խմբավորումներից մեկը։ Հրաձգության հետեւանքով տուժել են նաեւ այլ մարդիկ։
Միքայել Լեանդրոն նախկինում ներկայացրել է «Սան Պաուլոյի» պատանեական թիմը։
Սկզբնաղբյուրը՝ Sport.news լրատվական կայք
