ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, թե օգոստոսի 3-ին Իրանի հետ բանակցություններ են նախատեսված:

Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային, ի պատասխան, այս հայտարարության, հայտնել է, թե պնդումները Թեհրանի և Վաշինգտոնի միջև բանակցությունների մասին կեղծ են։

Ըստ նրա՝ Իրանը Օմանի հետ բանակցություններ է վարում միայն Հորմուզի նեղուցում անվտանգ նավարկություն ապահովելու համար:

«Մենք ներկայումս որևէ բանակցություն չենք վարում Միացյալ Նահանգների հետ։ Բանակցություններ են ընթանում Օմանի հետ՝ Հորմուզի նեղուցով անվտանգ նավագնացություն ապահովող երթուղու վերաբերյալ համաձայնության հասնելու նպատակով», – նշել է նա մամուլի ասուլիսի ժամանակ։

Նշենք՝ Թրամփը նաև TruthSocial սոցիալական ցանցում գրել էր, որ համաձայնել է չեղարկել Իրանի վրա նախատեսված խոշոր հարվածը՝ Թեհրանի հետ համաձայնության գալու համար։

Սկզբնաղբյուրը՝ Armtimes լրատվական կայք

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *