Լայն հնչեղություն ստացած «Հայփոստ» ՓԲԸ տնօրեն Շուշան Ալեքսանյանի աշխատավարձի թեման ունի ևս մի գլխավոր և դատապարտելի նրբերանգ, այն է․ Շուշան Ալեքսանյանի տվյալները (տարեկան 43 միլիոն 691 հազար դրամ) հանած` «Հայփոստի» մնացած 3250 աշխատողի միջին աշխատավարձը 170․9 հազար դրամ է, ինչը 22 կամ 2200 տոկոսով պակաս է Ալեքսանյանի աշխատավարձից։
Նման աստղաբաշխական բևեռացում վստահաբար առկա չէ աշխարհի որևէ այլ կազմակերպությունում, հատկապես, որ այդ կազմակերպությունը աշխատում է վնասով։
