Վրաստանի ՆԳՆ միգրացիայի վարչության աշխատակիցները վերջին օրերին արտաքսել են 55 օտարերկրացու, որոնց թվում կան նաև Ռուսաստանի քաղաքացիներ։ Այս մասին հայտնել է գերատեսչության մամուլի ծառայությունը։
ՆԳՆ տվյալներով՝ Վրաստանից արտաքսվել են Ադրբեջանի, Հայաստանի, Եգիպտոսի, Հնդկաստանի, Իրաքի, Պակիստանի, Ռուսաստանի, Սուդանի, Սոմալիի, Թաիլանդի, Թուրքիայի, Թուրքմենստանի, Ուզբեկստանի և այլ երկրների քաղաքացիներ։
Արտաքսված անձանց արգելել են մուտք գործել Վրաստան։
Վրաստանում վերջին շրջանում ակտիվ պայքար է ընթանում անօրինական միգրանտների դեմ։ Խորհրդարանը խստացրել է միգրացիոն օրենսդրությունը՝ պարզեցնելով արտաքսման, ինչպես նաև միգրանտների խուզարկության ընթացակարգերը։ Ամեն ամիս Վրաստանի ՆԳՆ-ն հաղորդում է տասնյակ օտարերկրյա քաղաքացիների արտաքսման մասին։
