Հակակոռուպցիոն կոմիտեից 24News-ին հայտնեցին, որ ՀՀ շրջակա միջավայրի նախարարության էկոպարեկային ծառայության պաշտոնատար անձանց կողմից կաշառք ստանալու և վերջիններիս կաշառք տալու դեպքերի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել է 4 անձ:

«Նախաքննության շահերից ելնելով՝ այլ մանրամասներ չենք կարող հայտնել», – նշել են կոմիտեից։
Հիշեցնենք, որ Factor TV-ի տեղեկություններով՝ այսօր 07։30-ին Հակակոռուպցիոն կոմիտեն մտել է Էկոպարեկային ծառայություն և ձերբակալել Սևանի տեղամասի պետ Պողոս Մարտիրոսյանին, հերթափոխի ավագ Արտուշ Համբարձումյանին, ՆԳՆ պարեկային ծառայության ջրային պարեկների վաշտի հրամանատար Դավիթ Գալոյանին։
Հասմիկ Սարգսյան

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *