Իվետա Մուկուչյանը չի բացառում ապագայում կրկին ներկայացնել Հայաստանը «Եվրատեսիլ» երգի մրցույթում։ Այդ մասին երգչուհին խոսել է Մհեր Բաղդասարյանի Tête-à-Tête հաղորդման ընթացքում։
Մուկուչյանի խոսքով՝ նման առաջարկներ լինում են ամեն տարի, և այդ հնարավորությունը բազմիցս քննարկվել է նաև Հանրային հեռուստաընկերության հետ։
«Մի ժամանակ անգամ ասեցինք, որ Դավիթ Ծերունյանի հետ՝ արի երկու տարի նախապատրաստվենք, ոչ թե մեկ տարի, այլ երկու տարի լավ պատրաստվենք, որովհետև ցանկությունը կա թե՛ իմ կողմից, թե՛ Հանրային հեռուստաընկերության կողմից»,
— նշել է երգչուհին։
Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ իր մասնակցությունը կախված է առաջին հերթին երգից։
Սկզբնաղբյուրը՝ Showbiz լրատվական կայք
