Բրազիլիան իջեցրել է Արգենտինայի հետ դիվանագիտական հարաբերությունների մակարդակն այն բանից հետո, երբ Արգենտինայի նախագահ Խավիեր Միլեյը կրկին վիրավորել է Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվային։ Այս մասին Reuters-ին հայտնել է Բրազիլիայի կառավարության աղբյուրը։
Այս քայլը պաշտոնականացնում է Լատինական Ամերիկայի երկու խոշորագույն տնտեսությունների միջև հարաբերությունների կտրուկ վատթարացումը։ Միլեյի պաշտոնավարման մեկնարկից ի վեր երկու երկրների նախագահները պաշտոնական երկկողմ հանդիպումներ չեն անցկացրել։
Բրազիլիայի դեսպանն անցյալ ամսվա վերջին արդեն հետ էր կանչվել Բուենոս Այրեսից: Պատճառն այն էր, որ Միլեյը քննադատել էր Լուլային՝ մասնակցելով ընդդիմադիր թեկնածու Ֆլավիու Բոլսոնարուի նախընտրական արշավի մեկնարկին, որի նպատակն է պաշտոնանկ անել գործող նախագահին։ Վերջինս նաև գլխավորում է հոկտեմբերյան ընտրություններից առաջ անցկացվող հարցումները:
Սկզբնաղբյուրը՝ News.am լրատվական կայք
