ՔՊ֊ի առաջնորդները,  պետության կադաստրային տարածքը դարձնելով կուլտ, անգամ ձուլելով 29.4 հազար քմ֊ի մասշտաբով հազարավոր շքանշաններ, ամբողջությամբ մոռացել են, որ միջազգային իրավունքում գոյություն ունի նաև «վիճելի տարածք», «ինքնորոշման իրավունք» և նման այլ նորմեր։

Բերենք մեկ օրինակ իշխանությունների նորօրյա բարեկամ Թուրքիայի օրինակով։

Վերջինիս միջազգայնորեն ճանաչված տարածքը 783.6 հազար քառակուսի կիլոմետր է, բայց ոչ մի թուրքի, առավել ևս թուրք պաշտոնյայի մտքով չի անցնում անտեսել Հյուսիսային Կիպրոսի, Սիրիայի, Ադրբեջանի, Կոսովոյի և մի շարք այլ պետությունների կադաստրային կառուցվածքի հարցերը` բնականաբար նախապատվությունը տալով էթնիկ կամ կրոնական ընդհանրություններ ունեցող կոնֆլիկտի կողմերին։

Հավանաբար մոլորակի վրա Հայաստանի Հանրապետության կառավարությունը միակն է, որը միջազգային իրավունքի միակողմանի մեկնաբանությամբ պատրաստ է անտեսել հայրենակցի (տվյալ դեպքում՝ արցախահայի) ցանկացած իրավունք, միայն թե չհարուցի հայատյաց պետության զայրույթը։

Հ.Գ. Եթե ասվում է իրական Հայաստան, այդ դեպքում ո՞ւր է իրական Թուրքիան։

Տիգրան Մուրադյան

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *