Երևանի աղբահանության համակարգը շուտով կհամալրվի նոր սերնդի 10 աղբատար մեքենայով՝ ժամանակակից տեխնոլոգիական լուծումներով։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից՝ նշելով, որ «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի նոր ղեկավար է նշանակվել Ռոմանոս Սաֆարյանը:
Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ, քաղաքապետի պարտականությունները կատարող Արմեն Փամբուխչյանը նոր ղեկավարին աշխատակազմին ներկայացնելով ընդգծել է, որ մայրաքաղաքի մաքրության որակի բարելավումը կարևոր առաջնահերթություններից է և նշել, որ Երևանի քաղաքապետարանը շարունակում է համայնքային հավաքակազմը համալրել անհրաժեշտ նոր տեխնիկայով, ինչը հնարավորություն կտա քաղաքացիներին ավելի որակյալ ծառայություն մատուցել:
