Ֆրանսիայի Météo-France ազգային օդերևութաբանական ծառայությունը վտանգի բարձրագույն՝ կարմիր մակարդակ է հայտարարել երկրի հարավային դեպարտամենտներում շարունակվող անտառային հրդեհների պատճառով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, խոսքը մասնավորապես Օդի, Վարի, Վոկլյուզի և Բուշ դյու Ռոնի դեպարտամենտների մասին է:

«Առաջիկա երկու օրերին Միջերկրածովյան տարածաշրջանում սպասվում է անտառային հրդեհների բարձր և շատ բարձր վտանգ սաստիկ շոգի և քամու ուժգնացման պատճառով», – ասվում է X-ում Météo-France-ի հաղորդագրության մեջ:

Սպասվում է, որ օգոստոսի 6-ին որոշ շրջաններում ջերմաստիճանը կարող է հասնել 38 աստիճանի:

Հրդեհների պատճառով սպառնալիքի նախավերջին՝ նարնջագույն մակարդակ է սահմավել է Ֆրանսիայի հարավային ևս վեց դեպարտամենտում:

Եվրոպայում, մասնավորապես Իսպանիայում և Ֆրանսիայում, հրդեհները հասել են 2026 թվականի համար ռեկորդային մասշտաբների: Հանրապետությունում այրվել է ռեկորդային 117 հազար հեկտար անտառ:

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *