Ճապոնիայում Հայաստանի Հանրապետության դեսպան Մոնիկա Սիմոնյանը մասնակցել է Հիրոշիմայի ատոմային ռմբակոծության զոհերի ոգեկոչման 81-րդ տարելիցին նվիրված հիշատակի արարողությանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել Ճապոնիայում ՀՀ դեսպանությունը։

Նշվում է, որ այս տարի Ճապոնիայի բարձրաստիճան պաշտոնյաներին և Հիրոշիմայի բնակիչներին էին միացել 121 երկրների ներկայացուցիչներ՝ հարգանքի տուրք մատուցելու ատոմային ռմբակոծության զոհերին և աղոթելու աշխարհում հարատև խաղաղության հաստատման համար։

Միջոցառման նախօրեին դեսպանն այցելել է նաև Հիրոշիմայի խաղաղության հուշահամալիր, ծաղիկներ խոնարհել ատոմային ռմբակոծության զոհերի հուշաքարի մոտ։

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *