Բանկերին զուգահեռ Հայաստանի Հանրապետության սոցիալ֊տնտեսական կյանքում առանձնակի դեր են կատարում վարկային կազմակերպությունները։
Եթե բանկերի դեպքում պոտենցիալ վարկառուները քիչ թե շատ տեղեկացված են վերջիններիս հավաքական վարկանիշից, ապա Ունիվերսալ վարկային կազմակերպությունների (ՈւՎԿ) դեպքում իրավիճակը այլ է, մասնավորապես վերջիններիս կողմից պետական բյուջե վճարվող հարկերի մեծության առումով, երբ գործունեություն ծավալող թվով 45 ՈւՎԿ-ներից 1000 խոշոր հարկատուների ցանկում են ընդամենը 10 ՈւՎԿ։
Եթե համարենք, որ 2025թ արդյունքներով երկու առաջատարները` ՀՀ խոշոր հարկ վճարողների ցանկում 134-րդ հորիզոնականը զբաղեցնող «ԱԳԲԱ լիզինգ» ՈւՎԿ֊ն (հիմնադիր «ԱԿԲԱ» բանկ) և 216 հորիզոնականը զբաղեցնող «Բնակարան երիտասարդներին» ՈւՎԿ֊ն (հիմնադիր Կենտրոնական բանկ) իրենց հիմնադիրների առումով ունեն արհեստական առավելություն, կարելի է ասել, որ «Գլոբալ կրեդիտ» ՈւՎԿ-ն իր 461-րդ հորիզոնականով ՈւՎԿ-ների շարքում վճարած հարկերի մեծությամբ գտնվում 4-րդ հորիզոնականում («Արեգակ» ՈւՎԿ 241-րդ հորիզոնական, «ՄՈԳՈ» ՈւՎԿ՝ 336, «ՖԻՆՔԱ» ՈւՎԿ՝ 359)։
