Մ-4, Երևան-Սևան ճանապարհին միջին նորոգման ծրագրի շրջանակում ասֆալտբետոնե ծածկը տեղադրելուց հետո կատարվում են գծանշման աշխատանքներ։
Գծանշումն իրականացվում է թերմոպլաստ նյութով։ Գիշերային ժամերին գծանշումն ավելի տեսանելի լինելու նպատակով ներկանյութին ավելացվում են նաև լուսանդրադարձիչ գնդիկներ։
