Հաշվի առնելով Մերձավոր Արևելքում պահպանվող տարածաշրջանային անկայունությունը և Գոլանի բարձունքների ռազմավարական կարևորությունը Իսրայելի անվտանգության համար՝ Կոլումբիայի կառավարությունը ճանաչում է Իսրայելի ինքնիշխանությունն այս տարածքի նկատմամբ, ինչպես նաև այդ պետության իրավունքը՝ պաշտպանվելու արտաքին սպառնալիքներից։ Այս մասին նշվում է Կոլումբիայի ԱԳՆ-ի հայտարարության մեջ։

«Տասնամյակներ շարունակ Իսրայելը բախվում է իր սահմանների երկայնքով անվտանգության մշտական խնդիրների։ Վերջին տարիներին այդ սպառնալիքները զգալիորեն սրվել են, որոնց գագաթնակետը դարձան հոկտեմբերի 7-ի սարսափելի ահաբեկչական գործողությունները, որոնք ընդգծեցին իսրայելական ժողովրդի առջև կանգնած վտանգների լրջությունն ու փոփոխվող բնույթը։

Տարածաշրջանային անվտանգության համատեքստում Կոլումբիան ընդունում է, որ Գոլանի բարձունքների նկատմամբ Իսրայելի վերահսկողության և ինքնիշխանության պահպանումը նրա ազգային պաշտպանության և իր քաղաքացիներին պաշտպանելու կարողության կարևորագույն բաղադրիչն է։

Այս որոշմամբ Կոլումբիան վերահաստատում է իր հանձնառությունը Մերձավոր Արևելքում կայուն և տևական խաղաղության որոնմանը», — նշվում է հայտարարության մեջ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *