Մեկնարկել է Հ-64 /Հ-36/ (Բերդ)-Արծվաբերդ-Չինարի հանրապետական նշանակության ճանապարհի կմ9+589+կմ14+160 հատվածի միջին նորոգումը։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից, մոտ 4.6կմ երկարությամբ նորոգվող ճանապարհին նախատեսված են գոյություն ունեցող ծածկի մասնակի ֆրեզման, փոսային հիմքով նորոգման, հարթեցնող շերտի տեղադրման և այլ աշխատանքներ։ Այս ամենն ավարտելուց հետո միջին նորոգման շրջանակում կտեղադրվի ասֆալտբետոնե վերին շերտ, ճանապարհը կգծանշվի, կկահավորվի։ Նշված ճանապարհին իրականացվում են ասֆալտբետոնե ծածկի տեղադրման նախապատրաստական աշխատանքներ։

Միջին նորոգումը կատարվում է ՀՀ պետական բյուջեի միջոցներով։

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *