Հյուսիսային Կորեան օգոստոսի 12-ի առավոտյան ժամը 6։00-ին արևելյան ուղղությամբ առնվազն մեկ բալիստիկ հրթիռի արձակում է իրականացրել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Yonhap գործակալությունը։

Լրատվամիջոցի տվյալներով՝ արձակումն իրականացվել է Վոնսանի շրջանից։ Սա վերջին օրերին արդեն երկրորդ նման արձակումն է, որն, ըստ հրապարակման, ակնհայտ բողոքի նշան է Հարավային Կորեայի և ԱՄՆ-ի միջև նախատեսվող համատեղ զորավարժություններից առաջ։ Փհենյանը խստորեն դատապարտել է կողմերի հերթական զորավարժությունները։

Հարավային Կորեայի զինված ուժերի շտաբների պետերի միացյալ կոմիտեն հայտարարել է, որ ուժեղացրել է հսկողությունը և զգոնությունը հնարավոր լրացուցիչ արձակումների նկատմամբ։

Հրթիռն անցել է ավելի քան 700 կմ։ Դրա տեսակը և հեռահարությունը դեռ չեն հստակեցվել։

Իր հերթին NHK-ն, հղում անելով Ճապոնիայի պաշտպանության նախարարությանը, հաղորդում է, որ հրթիռը չի մտել Ճապոնիայի հատուկ տնտեսական գոտի։ Գերատեսչության գնահատումներով՝ հրթիռն ընկել է արձակումից մոտավորապես 10 րոպե անց։

NHK-ն նշում է, որ այս արձակումն ընթացիկ տարում դարձել է յոթերորդը։

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *