Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Ալեն Սիմոնյանը նշանակվել է ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ վարչապետի համապատասխան որոշումը հրապարակվել է ՀՀ կառավարության e-gov.am կայքում։

«Ղեկավարվելով «Անվտանգության խորհրդի կազմավորման և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասով` Ալեն Սիմոնյանին նշանակել Անվտանգության խորհրդի քարտուղար»,- ասված է որոշման մեջ:

Վարչապետի մեկ այլ որոշմամբ էլ Արմեն Գրիգորյանն ազատվել էր ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից։

 

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *