Օգոստոսի 12-ի ժամը 18․14-ին ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզում՝ Աղվանի-Տաթև ճանապարհին, ճանապարհատրանսպորտային պատարար է տեղի ունեցել, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

ՆԳՆ փրկարար ծառայությունից NEWS.am–ին հայտնում են, որ անմիջապես դեպքի վայր է մեկնել Փրկարար ծառայության Սյունիքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի Աղվանի հենակետի մարտական հաշվարկը։ Պարզվել է՝ նշված հատվածում կողաշրջվել է «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենան։

Հրշեջ-փրկարարների համապատասխան գործողությունների արդյունքում կողաշրջված մեքենան ուղղվել է։ Տուժածներ չկան։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *