Ֆրանսիայի չեմպիոն եւ Չեմպիոնների լիգայի գավաթակիր ՊՍԺ-ն երկրորդ տարին անընդմեջ նվաճեց Եվրոպայի սուպերգավաթը։

Ավստրիայի Զալցբուրգ քաղաքում տեղի ունեցած խաղում իսպանացի Լուիս Էնրիկեի գլխավորած թիմը 2:1 հաշվով առավելության հասավ Եվրոպայի լիգայի գավաթակիր, անգլիական «Աստոն Վիլայի» նկատմամբ։

20-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց փարիզյան թիմի 25-ամյա հարձակվող Խվիչա Կվարացխելիան։

45-րդ րոպեին պատասխան գոլը խփեց 17-ամյա անգլիացի հարձակվող Բրայան Մաջոն։

61-րդ րոպեին ՊՍժ-ի հաղթական գոլի հեղինակը դարձավ 21-ամյա ֆրանսիացի հարձակվող Դեզիրե Դուեն։

ՈՒԵՖԱ Սուպերգավաթ

ՊՍԺ (Ֆրանսիա) – «Աստոն Վիլա» (Անգլիա)՝ 2:1 

Սկզբնաղբյուրը՝ Sport.news լրատվական կայք

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *