Հայաստանում Եվրամիության դիտորդական առաքելության Մարտունու կենտրոնը հյուրընկալել է Առաքելության ղեկավար Սատու Կոյվուին։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է հրապարակվել ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջում։

Նշվում է, որ Սատու Կոյվուն միացել է Գեղարքունիքի մարզում իրականացվող պարեկության աշխատանքներին՝ տեղում իրավիճակը գնահատելու և վերջին զարգացումներին ծանոթանալու համար։

 

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *