Ուկրաինայի պետական սահմանապահ ծառայության հաղորդմամբ՝ ռուսական անօդաչու թռչող սարքերի հարվածների հետևանքով վնասվել է Մոլդովայի հետ սահմանին գտնվող Տաբակի անցակետը։
Դեպքից հետո անցակետով ուղևորների և տրանսպորտային միջոցների երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել է։
Սահմանապահ ծառայությունից հայտնել են, որ երթևեկությունը ներկայումս ուղղորդվում է այլ սահմանային անցակետերով։
Դեպքի հետևանքով անցակետի աշխատանքի վերականգնման ժամկետների վերաբերյալ առայժմ տեղեկություն չի հաղորդվել։
