ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցի քննությունը տեղի կունենա ժամը 20։30-ին: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Արամ Օրբելյանը։

Նանշեց, որ միջնորդության քննությունը մակագրվել է դատավոր Սարգիս Դադոյանին:

Նշենք, որ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է ներկայացվել պաշտոնեական լիազորությունների չարաշահման, առանձնապես խոշոր չափերի փողերի լվացման և առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալու համար:

Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանը ձերբակալվել է նախօրեին։ Հակակոռուպցիոն կոմիտեում նրա ինքնազգացողությունը վատացել է, տեղափոխվել է բժշկական հաստատություն։ ակակոռուպցիոն կոմիտեից հայտնել էին, որ Ռոբերտ Քոչարյանը դատարան կներկայացվի անհրաժեշտ բժշկական հետազոտություններ անցնելուց հետո։

Նշենք, որ Նիկոլ Փաշինյանը իրավապահներին հրահանգել է ունեզրկել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին և ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *