Հայաստանի երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանն այսօր դուրս է գրվել Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոցից, նրան տեղափոխել են «Երևան Կենտրոն» ՔԿՀ։ Այս մասին 24News-ի հետ զրույցում ասել է նրա փաստաբան Արամ Օրբելյանը։
Ըստ Օրբելյանի` երկրորդ նախագահի առողջական վիճակը բավարար է, սակայն, հաշվի առնելով այն հանգամանքը, որ շուրջ երկու շաբաթ առաջ նա սրտի վիրահատություն է տարել, դեռ մեկ ամիս գտնվում է ռիսկային փուլում, ուստի պետք է խորհրդակցել բժիշկների հետ, քանի որ նրա կալանավորումը կարող է ունենալ հետևանքներ։
