Սեպտեմբերի 1-ին Հայաստանի առանձին շրջաններում գիշերը և օրվա երկրորդ կեսին սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ, տեղ-տեղ տեղումները կլինեն ինտենսիվ, հնարավոր է կարկուտ։ Օդերևութաբանները նաև կանխատեսում են, որ ամպրոպի ժամանակ արևելյան և հարավարևելյան քամու պոռթկումները կուժգնանան՝ հասնելով 20-25 մ/վ-ի։ Սակայն արդեն չորեքշաբթի օրվանից ցերեկային ժամերին կսկսվի օդի ջերմաստիճանի աստիճանական բարձրացում։ Ինչպես «Հայպետհիդրոմետից» հայտնել են NEWS.am-ին, Երևանում գիշերը և օրվա երկրորդ կեսին սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ, ամպրոպի ժամանակ և երեկոյան քամին կուժգնանա մինչև 18-23 մ/վ։ Առաջիկա գիշեր մայրաքաղաքում կլինի +15+17, վաղը ցերեկը՝ +27+29։
Օդի ջերմաստիճանը մարզերում․
Շիրակում՝ գիշերը՝ +7+11, ցերեկը՝ +19+24,
Կոտայքի լեռներում՝ գիշերը՝ +7+10, ցերեկը՝ +19+23,
Կոտայքի նախալեռներում՝ գիշերը՝ +13+15, ցերեկը՝ +24+27,
Սևանա լճի ավազանում՝ գիշերը՝ +7+11, ցերեկը՝ +17+21,
Լոռիում՝ գիշերը՝ +9+13, ցերեկը՝ +19+23,
Տավուշում՝ գիշերը՝ +14+17, ցերեկը՝ +24+28,
Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ +7+10, ցերեկը՝ +19+23,
Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը՝ +12+16, ցերեկը՝ +23+28,
Արարատում՝ գիշերը՝ +16+19, ցերեկը՝ +27+30,
Արմավիրում՝ գիշերը՝ +14+17, ցերեկը՝ +27+30,
Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ +7+10, ցերեկը՝ +16+20,
Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը՝ +14+18, ցերեկը՝ +27+30,
Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ +17+21, ցերեկը՝ +24+28,
Սյունիքի նախալեռներում՝ գիշերը՝ +9+12, ցերեկը՝ +17+21։
