Աշխարհի 50-րդ ռակետ, ռուսաստանցի Կարեն Խաչանովը դուրս եկավ Նյու Յորքում անցկացվող ԱՄՆ-ի բաց առաջնության երրորդ շրջան։ Հայ թենիսիստը 6:7 (5:7), 6:3, 6:2, 6:2 հաշվով հաղթեց աշխարհի չորրորդ ռակետ, կանադացի Ֆելիքս Օժե-Ալյասիմին։ Պայքարը տեւեց 3 ժամ եւ 19 րոպե։
Երրորդ շրջանում Կարեն Խաչանովի մրցակիցը կլինի Բենժամեն Բոնզիի (Ֆրանսիա) եւ Իգնասիո Բուսեի (Պերու) դիմակայության հաղթողը։
US Open-ի մրցանակային հիմնադրամը 108 միլիոն դոլար է։
