Մի շարք կրթական և մարզական հաստատությունների շինարարական աշխատանքների, նախագծման և գույքային հագեցման նպատակով 2026 թվականի պետական բյուջեում կկատարվի 1 մլրդ 473.4 մլն դրամի վերաբաշխում։ Որոշումն ընդունվել է Կառավարության նիստում, հայտնում է ԿԳՄՍ նախարարությունը։
Նշված միջոցներից շուրջ 451.3 մլն դրամը նախատեսվում է ուղղել շինարարական աշխատանքներին, 20.4 մլն դրամը՝ նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակմանն ու փորձաքննությանը, իսկ շուրջ 1 մլրդ դրամը՝ գույքի ձեռքբերմանը։
Հատկացումներ են նախատեսված նաև Ագարակի մանկապարտեզի Ալվանք գյուղի մասնաճյուղի, ինչպես նաև Կապանի թիվ 1 և թիվ 2 մանկապարտեզների գույքային թարմացումների համար։ Միջոցներ կուղղվեն նաև գրադարանների գույքային հագեցման համար։
Որոշմամբ նախատեսում է նաև գնման որոշ պայմանագրերում փոփոխություններ կատարելու թույլտվություններ տալ։ Դրանց թվում են Արմավիրի մարզի Ապագա գյուղի մշակույթի տան Սարգիս Մուրադյանի «Սասունցիներ» որմնանկարի վերականգնման, ինչպես նաև Արզնիի դպրոցի նորոգման աշխատանքները։
Կատարված վերաբաշխման արդյունքում 29 մլն դրամ էլ կվերադարձվի ՀՀ պետական բյուջեի պահուստային ֆոնդ։
