Սյունիքի մարզի դատախազությունը, պետական (համայնքային) շահերի պաշտպանության լիազորության շրջանակում, ուսումնասիրել է Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Սիսիան քաղաքի «Մայիսի 28» զբոսայգու տարածքում գտնվող հողամասերը տարբեր անձանց տրամադրելու վերաբերյալ փաստաթղթերը: Այդ մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից:
Նշենք, որ Սյունիքի մարզի Սիսիան համայնքի «Մայիսի 28-ի» անվան զբոսայգին զբաղեցնում է 9595.68 քմ տարածք, որտեղ գտնվող հողատարածքները կառուցապատման իրավունքով կնքված պայմանագրերով հատկացվել են 17 անձի:
Դատախազական ներգործության արդյունքում՝ նշված այգում գտնվող հողատարածքներից առ այսօր Սիսիան համայնքին վերադարձվել է 8 անձի տրամադրված 5234,48 քմ մակերեսով 10 հողատարածք: Դրանք են՝
- 0,03 հա մակերեսով հողատարածքը,
- 0,03 հա մակերեսով հողատարածքը,
- 0,05308 հա մակերեսով հողամասը,
- 0,0450 հա մակերեսով հողամասը,
- 0,05 հա մակերեսով հողամասը,
- 0,0451 հա մակերեսով հողամասը,
- 0,08 հա մակերեսով հողամասը,
- 0,02 հա մակերեսով հողամասը,
- 0,0402 հա մակերեսով հողամասը,
- 0,13 հա մակերեսով հողամասը:
9 անձի տրամադրված 10 հողատարածքները համայնքին վերադարձնելու աշխատանքներն ընթացքի մեջ են:
