ՀՀ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արփինե Դավոյանի հայցն ընդդեմ Գագիկ Լևոնի Համբարյանի՝ վիրավորանք համարվող արտահայտությունների համար ներողություն խնդրելու և փոխհատուցում վճարելու պահանջների մասին:

Այս մասին իր էջում հայտնել է Դավոյանը՝ հրապարակելով վճռի մասը.

«Պարտավորեցնել Գագիկ Լևոնի Համբարյանին հրապարակայնորեն ներողություն խնդրել Արփինե Հրահատի Դավոյանից, լուսանկարի օգտագործմամբ կատարված հրապարկաման մեջ վիրավորանք պարունակող արտահայտությունների համար եւ Գագիկ Լևոնի Համբարյանից հօգուտ Արփինե Հրանտի Դավոյանի բռնագանձել 800.000 (ութ հարյուր հազար) ՀՀ դրամ՝ որպես վիրավորանքի համար հասցված բարոյական վնասի հատուցման գումար»:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *