Հայաստանի ազգային հավաքականի անդամ Դանիել Կիրակոսյանը միացել է ԱՄՆ-ի Georgetown College Tigers բասկետբոլային թիմին։ Այս մասին հայտնում է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:

Կիրակոսյանը նոր մրցաշրջանում հանդես կգա ամերիկյան քոլեջային բասկետբոլում՝ ներկայացնելով Georgetown College-ը։
Նախորդ մրցաշրջանում Դանիել Կիրակոսյանը հանդես է եկել «Ուրարտու»-ի կազմում՝ թիմի հետ դառնալով Հայաստանի Պրոբասկետ Ա լիգայի չեմպիոն և մրցաշրջանի արդյունքներով ընդգրկվելով առաջնության լավագույն հնգյակում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *