Թուրքիայի Ադանա նահանգում տեղական ժամանակով 04:02-ին 5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։
Թուրքիայի աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման վարչության (AFAD) կայքում հրապարակված տվյալների համաձայն՝ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Սայըմբեյլի շրջանում։
Օջախը եղել է 7 կիլոմետր խորության վրա։
Ադանայի նահանգապետարանից հայտնել են, որ այս պահի դրությամբ բացասական հետևանքներ չեն արձանագրվել, իսկ իրավիճակը գտնվում է խիստ վերահսկողության տակ։
