«ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստ է հանդիպում անցկացնել ամերիկյան գործընկեր Դոնալդ Թրամփի հետ, սակայն նման առերես շփումների հնարավոր ժամկետների վերաբերյալ որևէ կոնկրետություն չկա»։

Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Բարձր մակարդակի որևէ հանդիպման վերաբերյալ որևէ կոնկրետություն չկա։ Եթե խոսենք ռուս-ամերիկյան հանդիպման մասին, նախագահի կողմից պատրաստակամություն կա»,- նշել է նա:

«Նախագահներ Պուտինն ու Թրամփն իրենց հեռախոսազրույցներում միշտ ընդգծում են ժամանակի ընթացքում անհրաժեշտության դեպքում ևս մեկ հանդիպում անցկացնելու պատրաստակամությունը»,- հիշեցրել է Պեսկովը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *