Պարբերաբար լսում ենք ընդդիմության բուրժուական թևը ներկայացնող «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորների գովազդային հայտարարությունները առ այն, որ այսինչ-այնինչ ամսին հրաժարվել են կամ պետք է հրաժարվեն ԱԺ-ի պարգևավճարներից՝ այն ուղղելով տարբեր սոցիալական հարցերի։

Վարքագիծը կհամարվեր ընդունելի, եթե վերջիններս նույն ջանասիրությամբ, հանուն սոցիալական  ծրագրերի, հրաժարվեին Սամվել Կարապետյանի տարբեր կառույցներից ստացվող ֆինանսական ներարկումներից, իրենց շահաբաժիններից, այլ ունեցվածքից։

Հավելենք, որ «Ուժեղ Հայաստանի»  նախընտրական ցուցակի 199   թեկնածուների  ցանկի ստորոտում են 2 ուսուցիչ, 1 գիտաշխատող և 1 զինղեկ, մնացածը այսպես թե այնպես ղեկավար պաշտոններ ներկայացնող անձինք են։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *