Սեպտեմբերի 28-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 17։00-ի սահմաններում Մեսրոպ Մաշտոցի պողոտայի և Բաղրամյան պողոտայի հատման վայրում՝ Ֆրանսիայի հրապարակում, տրոլեյբուսի լարերը պոկվել և վնասել են Արարատի մարզի բնակիչ 36-ամյա Կարեն Կ․-ի վարած «Yutong» մակնիշի տրոլեյբուսը, Երևանի բնակիչ 39-ամյա Աննա Ա․-ի վարած «Honda» մակնիշի և Երևանի բնակիչ 36-ամյա Արման Գ․-ի վարած «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է Տhamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։

Դեպքի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *