ԱՄՆ Թենեսի նահանգում 200 տարվա ընթացքում առաջին անգամ մահապատժի են ենթարկելու կնոջ։ Նա հանցագործությունը կատարել է 31 տարի առաջ,- հաղորդել է BBC-ն սեպտեմբերի 29-ին։

Քրիստա Փայքը, որն այժմ 50 տարեկան է, 18 տարեկան էր, երբ նա և իր ընկերը՝ Թադարիլ Շիփը, ծեծել, տանջել և սպանել են 19-ամյա Քոլին Սլեմերին՝ ում նրանք հանդիպել էին խնդրահարույց դեռահասների մասնագիտական ​​​​ուսուցման ճամբարում։ Սպանությունը լրատվամիջոցներում մեծ աղմուկ բարձրացրեց 1995 թվականին Նոքսվիլում, քանի որ Քոլինի կրծքին փորագրված էր հնգաթև աստղ, որը սատանայական ծեսի խորհրդանիշ էր։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *