Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ներկայացուցիչները կմասնակցեն «Աղոթքի նախաճաշի»  երկրորդ համաժողովին։ Այս մասին 24News-ի հարցմանն ի պատասխան հայտնել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանը։

«Այո՛, «Աղոթքի նախաճաշին» Մայր Աթոռը մասնակցության հրավեր ստացել է, որին կմասնակցեն ներկայացուցիչներ Հայոց Եկեղեցուց»,-ասաց քահանան։
Մեզ տեղեկացրին, որ դեռևս հստակեցված չէ, թե կոնկրետ ովքեր են Մայր Աթոռից մասնակցելու համաժողովին։
«Աղոթքի նախաճաշը» Երևանում կանցկացվի հոկտեմբերի 2-3-ը՝ համախմբելով տասնյակ առաջնորդների Հայաստանից և աշխարհի ևս 32 երկրներից՝ պետական կառավարման, դիվանագիտության, բիզնեսի, քաղաքացիական հասարակության, լրատվամիջոցների և կրոնական ոլորտներից։

Կազմակերպիչների հաղորդագրության համաձայն՝ նախորդ տարի կայացած անդրանիկ միջոցառումից հետո «Աղոթքի նախաճաշը» կխորացնի երկխոսությունը հավատքի և հանրային կյանքի հատման կետում՝ կենտրոնանալով սկզբունքային առաջնորդության, միջազգային համագործակցության և փոփոխվող տարածաշրջանում Հայաստանի դերի վրա։

Համաժողովին հիմնական ելույթով հանդես կգա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որին կհաջորդեն հոգևոր և քաղաքական առաջնորդների խորհրդածություններն ու աղոթքները։

Մերի Մանուկյան

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *