Սույն թվականի հոկտեմբերի 1-ի՝ Տիգրան Ավինյանի կայացրած 3 որոշումներով՝ Երևան համայնքի սեփականություն համարվող Շարուրի փողոցի՝ 79․1քմ ընդհանուր մակերեսով բնակարանը, Անդրանիկի փողոցի հ․121 շենքի հ․55 բնակարանը, Անդրանիկի փողոցի՝ 80․8քմ ընդհանուր մակերեսով բնակարանը անահատույց օտարվել (նվիրաբերվել) են տարբեր անձանց։
Երևանի քաղաքապետարանը շարունակում է բնակարաններ հատկացնել քաղաքացիներին, այն դեպքում, երբ Արցախից բռնի տեղահանված 120 հազար անձանց բնակարանային խնդիրը մնում է դեռևս չլուծված։
