Հոկտեմբերի 6-ին գազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն Երևանի, Վանաձորի մի շարք հասցեներում, Լոռու մարզի Կարմիր Աղեկ բնակավայրում։

Այս մասին հայտնել է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն։

Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հոկտեմբերի 6-ին՝ ժամը 10:00-ից մինչև ժամը 19:00-ը, կդադարեցվի Երևան քաղաքի Ավան վարչական շրջանի Աճառյան և Ծարավ Աղբյուրի փողոցների բազմաբնակարան շենքերի, առանձնատների գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների,

ժամը 10:00-ից մինչև ժամը 19:00-ը, Վանաձոր քաղաքի Հերացու, Բանակի փողոցների, Աբովյան փողոցի թիվ 1 բազմաբնակարան շենքի, Զաքարյան փողոցի թիվ 4, 6, 8, 10, 12, 14 բազմաբնակարան շենքերի, Վարդանանց փողոցի թիվ 122 բազմաբնակարան շենքի գազասպառողների,

ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ը, Լոռու մարզի Կարմիր Աղեկ բնակավայրի գազասպառողների գազամատակարարումը։

Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *