1998 թվականի ՀՀ նախագահական ընտրություններից մեկ տարի անց՝ 1999 թվականի մարտի 23-ին թեկնածուներից Աշոտ Բլեյանի նկատմամբ ներկայացվեց մեղադրանք, որի դրվագներից մեկը վերաբերում էր իր ղեկավարած «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տանիքի վերանորոգման համար ծախսված (ենթադրյալ յուրացված) գումարներին։
Աշոտ Բլեյանի կողմնակիցները և բազմաթիվ այլ մարդիկ վստահ էին, որ քրեական գործը ունի ակնհայտ քաղաքական բնույթ, որը կապված է Բլեյանի կողմից նախագահի թեկնածու Ռոբերտ Քոչարյանի քաղաքացիության հարցը դատարանում վիճարկելու հետ։
Այս դեպքերից 27 տարի անց կրկին վերանորոգվում է «Բլեյանի դպրոցի տանիքը», և զավեշտալի զուգադիպությամբ հիմա բանտում է Ռոբերտ Քոչարյանը, տանիքի վերանորոգմանն էլ հատկացվել է աստղաբաշխական՝ 274․6 միլիոն դրամ։

