Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) 2026 թվականին Հայաստանի համար 5,5% տնտեսական աճ է կանխատեսում: Այս մասին ասված է հիմնադրամի «World Economic Outlook» հետազոտության մեջ։
Այս տարվա ապրիլին ԱՄՀ–ն 2026 թ. համար ՀՆԱ–ի աճը կանխատեսել էր 5,3%-ի մակարդակում:
ԱՄՀ–ն ակնկալում է, որ Հայաստանի ՀՆԱ–ն 2027 թվականին կաճի 5,5%–ով, որը համընկնում է նախորդ կանխատեսման հետ։
«Տնտեսական ակտիվությունը պահպանվում է` չնայած Մերձավոր Արևելքում առկա հակամարտություններին, որոնց աջակցում են արհեստական բանականության (ԱԲ) ոլորտի ներդրումները և մասնավոր հատվածի հարմարվողականությունը»,– ասված է հետազոտության մեջ:
