Հռոմի պապ Լևոն XIV-ի թոքի վրա հայտնաբերված հանգույցի հեռացման վիրահատությունը հաջող է անցել, պապը վերադարձել է իր հիվանդասենյակ, հայտնել է Սուրբ Աթոռի մամուլի ծառայությունը։

«Վիրահատությունը հաջող է ավարտվել, նախատեսված ժամկետների ու ծրագրի համաձայն, ու Պապը վերադարձել է իր հիվանդասենյակ»,-ասվում է հաղորդագրության մեջ։

Վատիկանը հավելել է, որ լրացուցիչ տեղեկություններ կհրապարակվեն ավելի ուշ։

Ավելի վաղ Լևոն XIV-ը անձամբ էր հայտնել, որ վիրահատվելու է վաղ փուլում հայտնաբերված թոքային հանգույցի պատճառով։ Կիրակնօրյա ավանդական քարոզից հետո հավատացյալների առաջ ելույթ ունենալիս նա հայտարարել էր, որ այդ քայլին է դիմում բժիշկների խորհրդով։

Ակնկալվում է, որ Լևոն XIV-ը հիվանդանոցում կանցկացնի մոտ մեկ շաբաթ։ Նրա մասնակցությամբ բոլոր հանրային միջոցառումները չեղարկվել են մինչև հոկտեմբերի 20-ը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *