Աբրահամ Մարուխյան
Ծնվել է
1995 թ․ օգոստոսի 10-ին Երևանում։
Գաղափարի զինվոր էր
Պա՛պ, երբ ես դառնամ գեներալ, այնպես կանեմ, որ պատերազմ այլևս չլինի։
Սիրում էր
Հայրենիքը՝ խենթի պես։
Պայքարում էր
Արդարության համար, ապրում էր ազնիվ։
Գնաց ԼՂՀ
Ծնողներին գրկեց, կոշիկի կապերը դրսում կապեց։
Մա՛մ, դու մենակ չլացես
Ուրեմն իմ ճակատագիրն էր։
Իր սաղավարտը տվել է
Զինակցին, որը բազմազավակ հայր էր։
Չի նահանջել
Աբուլը հաստատ չէր փախչի։
Նրա պայծառ ժպիտը
Հիմա տունը թանգարան է հիշեցնում։ Ամեն անկյունում նրա իրերն են, լուսանկարներն ու Աբրահամի պայծառ ժպիտը։
Վերջին մարտը
2020 թ․ հոկտեմբերի 3, Հորադիզ։
*«Զինապահ» հիմնադրամը այն կառույցներից է, որի գործունեության հիմքում ընկած են պատասխանատվությունը, հայրենասիրությունն ու զինվորի կողքին լինելու պատրաստակամությունը։
Այն կարևոր աշխատանք է իրականացնում՝ աջակցելով մեր զինվորներին և նրանց ընտանիքներին ու նպաստելով նրանց բարեկեցությանը։
«Զինապահի» գործունեությունը ևս մեկ ապացույց է, որ միասին կարող ենք իրական աջակցությունը վերածել գործի՝ լինելով այնտեղ, որտեղ մեր զինվորն ունի դրա կարիքը։
Աղբյուրը՝ «Զինապահ» հիմնադրամ
