Քրիստինեի որդին՝ Արամը, զոհվել է 2022 թվականի սեպտեմբերի 14-ին՝ Ջերմուկում, Հայրենիքը պաշտպանելիս։
Որդու կորստից հետո Քրիստինեի կյանքում սկսվեց ևս մեկ ծանր պայքար՝ այս անգամ սեփական կյանքի համար։
Նույն թվականին Քրիստինեի մոտ հայտնաբերվեց ուղիղ աղիքի քաղցկեղ։ Սկսվեց երկար ու ծանր բուժման ճանապարհ՝ քիմիոթերապիա, ճառագայթային բուժում և վիրահատություններ։
Այս տարիների ընթացքում Քրիստինեն անցել է աղիքի 4 վիրահատություն, սակայն, ցավոք հիվանդությունը շարունակել է տարածվել, և այժմ թոքերի մետաստիկ ախտահարում էլ կա։
Քաղցկեղի հետագա տարածումը կանխելու համար Քրիստինեին կենսականորեն անհրաժեշտ է շարունակել դեղորայքային բուժումը՝ Ավաստին դեղամիջոցով։
Բուժման առաջիկա շրջանը բաղկացած է 3 փուլից․ յուրաքանչյուր 21 օրը մեկ Քրիստինեն պետք է ստանա նշանակված դեղորայքային բուժումը։
Յուրաքանչյուր փուլի համար անհրաժեշտ դեղորայքի արժեքը 653,000 դրամ է։
Երեք փուլերի համար անհրաժեշտ ընդհանուր գումարը կազմում է 1,959,000 դրամ։
Այս ամբողջ ընթացքում ընտանիքն արել է հնարավոր առավելագույնը՝ բուժման ծախսերը հոգալու համար, սակայն սոցիալական ծանր պայմաններն այլևս թույլ չեն տալիս սեփական միջոցներով շարունակել կենսականորեն անհրաժեշտ բուժումը։
Ձեր նվիրատվությունը կարող է կյանք տալ զոհված հայորդու մորը
Միացե՛ք և միասին իրականացնենք այս դրամահավաքը՝ հանուն Քրիստինեի կյանքի
🔸 Հաշիվ՝ 11815042199803
🔸 Իդրամ՝ 100054058
Ստացող՝  ՀԱՅՈՐԴԻ բարեգործական հիմնադրամ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *