Երեքշաբթի օրը Ֆրանսիայում աշակերտական բողոքի ցույցերի պատճառով մոտ 200 լիցեյ է փակվել։ Այս մասին հայտարարել է երկրի կրթության նախարար Էդուար Ժեֆրեն։

«Այսօր մոտ 200 հաստատություն է փակվել»,— France Inter ռադիոկայանի եթերում հայտնել է նախարարը։

Նրա փոխանցմամբ՝ այժմ ցույցերի պատճառով ժամանակավորապես ավելի քիչ ավագ դպրոցներ են փակվում, քան նախորդ շաբաթների ընթացքում։

Ավելի վաղ շարժման մասնակիցները կոչ էին արել չդադարեցնել բողոքի ակցիաները և միանալ հոկտեմբերի 13-ին նախատեսված զանգվածային ցույցին։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *